SONY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ ԾԱԽՍԵՐԸ ԵՎՍ 20%-ՈՎ
Ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով Sony ընկերությունը մտադիր է կրճատել ընկերության ծախսերը ևս 20%-ով, մասնավորապես նախատեսվում է կրճատել արտադրության իրացման գործընթացում միջնորդավորված ծառայությունների ծավալը: Նշենք, որ 2008թ. ֆինանսական արդյունքներով ընկերության գործառնական ծախսերն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կազմել էին ավելի քան 2 մլրդ դոլար: Հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն աշխատանքից ազատել է 16 հազար աշխատակիցների` փակելով աշխարհի տարբեր երկրներում գործող իր մասնաճյուղերի 10%-ը: