SONY-Ն ԵՌԱՄՍՅԱԿԸ ՓԱԿԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sony Corp. ընկերությունն ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակն աշխատել է վնասով:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների իր գործունեության արդյունքում Sony-ն կրել է 292 մլն դոլար (52.8 մլրդ յեն) զուտ վնաս` նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 20.8 մլրդ յեն զուտ շահույթի դիմաց: Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթը կրճատվել է 20%-ով և կազմել 1.66 տրիլիոն յեն, իսկ վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում կրճատվել են 36.5%-ով և կազմել 799.9 մլրդ յեն: