SONY ERICSSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 283 ՄԼՆ ԵՎՐՈ
Բջջային հեռախոսներ արտադրող Sony Ericsson ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության կրած վնասը կազմել է 283 մլն եվրո, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 8 մլն եվրո: Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը արտադրական գործընթացների վերակառուցման և վերակազմավորման նպատակով տրամադրել է շուրջ 1 մլն եվրո:
Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում կրճատվել է բջջային հեռախոսների նկատմամբ պահանջարկը, և ընկերությունը, պահանջարկի որոշակի մակարդակ ապահովելու նպատակով, մտադիր է կիրառել գների կրճատման քաղաքականություն: Բջջային հեռախոսների արտադրությամբ աշխարհում հիգերորդ ընկերության հրապարակած կանխատեսումների համաձայն այս տարվա ընթացքում բջջային հեռախոսների համաշխարհային շուկան կկրճտավի ավելի քան 10%-ով: