SONY ERICSSON-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 45%-ՈՎ
Բջջային հեռախոսների առաջատար արտադրող Sony Ericsson ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության կրած զուտ վնասը զգալի աճել է և կազմել 164 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության կրած զուտ վնասը կազմել էր 25 մլն եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 1.2 մլրդ եվրոյով կամ 45%-ով և կազմել 1.6 մլրդ եվրո: Այս ցուցանիշը 2009 թվականի երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 2%-ով: