ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԴԱՂ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Ամերիկացի հայտնի տնտեսագետ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսության վերականգնման համար կպահանջվի երկար ժամանակ, քանի որ զգալի անկում գրանցած սպառողական պահանջարկը և դեռևս անկայուն բանկային համակարգը դանդաղեցնում են տնտեսության վերականգնման տեմպերը:
Սորոսի կարծիքով ներկայիս ճգնաժամի պայմաններում առավել մեծ կորուստներ կրել է ԱՄՆ տնտեսությունը, իսկ եվրոպական երկրներում ճգնաժամի հետևանքները թեև զգալի են, սակայն, միևնույն ժամանակ, հաղթահարելի են կարճաժամկետ հատվածում: