ՍՈՐՈՍ – ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՐՈՂ Է ԱՃԵԼ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ
Տնտեսագետ Ջորջ Սորոսը (George Soros) հայտնել է կարծիք, որի համաձայն Չինաստանի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կարող է աճել ավելի արագ տեմպերով, քան մինչ այժմ կանխատեսվում էր: Սորոսն իր այս տեսակետը բացատրում է երկու կարևոր գործոններով. նախ` Չինաստանի բանկային համակարգն արդեն երկար ժամանակ գործում է համաշխարհային ֆինանսական համակարգից մեկուսացված, ինչպես նաև չինական կառավարությունն ուղղակի մեթոդներով կարգավորում է երկրի բանկային համակարգը: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնել, որ Չինաստանի տնտեսությունը կարող է արագ վերականգնվել: