ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ
Հայտնի տնտեսագետ Ջորջ Սորոսի կարծիքով ԱՄՆ-ում ինֆլյացիոն սպասումները կհանգեցնեն տոկոսադրույքների բարձրացմանը, իսկ վարկերի բարձր արժեքն էլ կհանդիսանա ԱՄՆ տնտեսության աճը արգելող հիմնական գործոն: Սորոսը նաև անդրադարձել է շուկայի կարգավորման անհրաժեշտության խնդրին և նշել, որ վերահսկողները չպետք է ուղղակիորեն միջամտեն ֆինանսական կառույցների գործունեությանը, սակայն միևնույն ժամանակ պետք է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, քանի որ շուկայի ինքնակարգավորման հիմնադրույթն արդեն թվում է անիրական: Սորոսը նաև նշել է, որ ճգնաժամի առավել ծանր փուլն արդեն հաղթահարված է, սակայն ներդրողների մտավախությունը, որ ճգնաժամն ավելի կխորանա, դեռևս պահպանվում է: