
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻՈՒՄ
Իսպանիայի ազգային վիճակագրական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմել է 17.9%, որն ամենաբարձր է Եվրամիության անդամ մյուս երկրների համեմատությամբ:
Վիճակագրական գործակալության տվյալների համաձայն ներկա դրությամբ Իսպանիայում պաշտոնապես գրանցված է 4.1 մլն գործազուրկ:
Նշենք, որ վերջին ութ եռամսյակների ընթացքում Իսպանիայում գրանցվում է գործազրկության մակարդակի շարունակական աճ: