
SAMSUNG ELECTRONICS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 5.2%-ՈՎ
Կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics Co. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 5.2%-ով և կազմել 1.8 մլրդ դոլար, իսկ հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալներն աճել են ավելի քան 12%-ով և կազմել 26.04 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն եռամսյակային կտրվածքով զուտ շահույթի նման բարձր մակարդակ գրանցվել է վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ:
Նշենք նաև, որ 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ Samsung Electronics Co. ընկերության զուտ շահույթը կրճատվել էր 3.5 անգամ և կազմել 459 մլն դոլար: