SUN MICROSYSTEMS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍՆ ԱՃԵԼ Է 5,9 ԱՆԳԱՄ
Sun Microsystems ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասը 2008-2009 ֆինանսական տարվա երրորդ քառորդում նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5,9 անգամ և կազմել 201 մլն դոլար: Հասույթն այդ նույն ժամանակահատվածում աճել է 20%-ով և կազմել 2,614 մլրդ դոլար: Նշենք նաև, որ Sun Microsystems ընկերության բաժնետերերի խորհուրդն արդեն հաստատել է 7,4 մլրդ դոլարով ընկերության վաճառքը Oracle ընկերությանը: