
SUN MICROSYSTEMS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՏԱՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան խոշոր Sun Microsystems Inc. ընկերությունը ամփոփել է 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքները, որն ավարտվել է այս տարվա հուլիսի 30-ին: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը կրել է 2.234 մլրդ դոլարի զուտ վնաս, մինչդեռ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունն ապահովել էր 403 մլն դոլար զուտ շահույթ: 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում ընկերության հասույթը կրճատվել է 17.5%-ով և կազմել 11.449 մլրդ դոլար:
Նշենք, որ Sun Microsystems ընկերությունը վերջին չորս եռամսյակն անընդմեջ աշխատել է վմասով: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ծախսերի կրճատմամն քաղաքականության շնորհիվ հաջողվել է կրած վնասները հասցնել նվազագույնի: