ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0.8%-ՈՎ
Պաշտոնական տվյալների համաձայն Շվեյցարիայի տնտեսությունը 2009թ. առաջին եռամսյակում կրճատվել է 0.8%-ով: 2008թ.վերջին եռամսյակում երկրում գրանցվել էր 0.3% տնտեսական անկում: Նշենք, որ Շվեյցարիայում տնտեսական անկումը մեծապես պայմանավորված է երկրի բանկային համակարգում առկա հիմնախնդիրներով, մասնավորապես շվեյցարիական բանկերի հրապարակած զեկույցների համաձայն իրենց պարտավորությունների անարդյունավետ կառավարման արդյունքում բանկերը կրել են մեծ վնասներ: