TELIASONERA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Շվեդիայի և Ֆինլանդիայի բջջային կապի առաջատար օպերատոր TeliaSonera ընկերությունը ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության ապահոված շահույթի մակարդակը գերազանցել է կանխատեսումները:
Հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով TeliaSonera ընկերության շահույթը կազմել է 9,8 մլրդ շվեդական կրոն (1,42 մլրդ դոլար), մինչդեռ վերլուծաբանները հաշվետու ժամանակահատվածի համար կանխատեսում էին շահույթի ստացում 9,3 մլրդ կրոն մակարդակում: