
THE NEW YORK TIMES-Ը ԿՐԵԼ Է 36 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ամերիկյան The New York Times Co. հրատարակչական ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը կրել է 36 մլն դոլարի վնաս: Նշենք, որ 2008 թվականի նույն եռամսյակում ընկերության կրած վնասը կազմել էր 106 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 17%-ով և կազմել 687 մլն դոլար: