THE NEW YORK TIMES-Ը ԿԿՐՃԱՏԻ 100 ԱՇԽԱՏԱՏԵՂ
The New York Times պարբերականը մինչև տարեվերջ իր նորությունների խմբագրությունում կկրճատի շուրջ 100 աշխատատեղ, ինչի արդյունքում աշխատանքից կազատվեն այս ստորաբաժանման աշխատակիցների շուրջ 0,8%-ը:
Times Co. մեդիաընկերությունը, որին և պատկանում է պարբերականը, հայտարարել է, որը ընկերությունը մտադիր է իր աշխատակիցներին առաջարկել ինքնակամ ազատվել աշխատանքից և դրա դիմաց ստանալ որոշակի ֆինանսական օգնություն:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ The New York Times-ը իրականացնում է կրճատումներ: Դեռևս 2008 թվականի ընթացքում ընկերությունն աշխատանքից ազատել էր շուրջ 90 աշխատակիցների, իսկ 2009 թվականի հունվարից մինչ այժմ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել են միջինը 5%-ով: