ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՈՉ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ ՆԱԵՎ 2010Թ.-ԻՆ
ԱՄՆ տնտեսությունն արդեն վերականգնման փուլում է և դրսևորում է աճի միտումներ, սակայն աշխատանքի շուկայում ներկայումս ձևավորված ոչ բարենպաստ իրավիճակը կպահպանվի նաև 2010 թվականի առաջին ամիսների ընթացքում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները, ով վստահություն է հայտնել, որ գործազրկության մակարդակի կրճատման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել և իրականացնել բազմաթիվ նոր ծրագրեր:
Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ում կրճատվել է շուրջ 7,2 մլն աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը ներկայումս տատանվում է միջինը 10% մակարդակում: