ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԴՈԼԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ներդրողները կարող են վստահ լինել, որ ԱՄՆ կառավարությունը կարող է ապահովել կայուն տնտեսական աճ, ինչն իր հերթին նշանակում է, որ դոլարի փոխարժեքի զգալի տատանումներ չեն սպասվում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական գանձապետարանի նախագահ Թիմոթի Գեյթները և ավելացրել, որ ներկայումս Չինաստանը և ԱՄՆ-ն ունեն տարբեր մոտեցումներ և սպասումներ դոլարի փոխարժեքի հետ կապված, սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ապացուցել ինչպես ամերիկյան, այնպես էլ ողջ աշխարհի ներդրողներին, որ ԱՄՆ տնտեսությանը բնորոշ է երկարաժամկետ կայունություն, իսկ ֆինանսական շուկան իրացվելիության և կայունության խնդիր չունի: