ՖՐԱՆՍԻԱԿԱՆ TOTAL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 36%-ՈՎ
Ֆրանսիական նավթային Total SA ընկերության այսօր հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին եռամսյակում կրճատվել է 36%-ով և կազմել 2.29 մլրդ եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 3.6 մլրդ եվրո: Ընկերության վաճառքի ծավալները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 32%-ով և կազմել 30.04 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 49%-ով և կազմել 3.62 մլրդ եվրո: Ընկերության ֆինանսական ցուցանիշների անկումը բացատրվում է ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում նավթի գների անկմամբ: