TOYOTA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 66% ԱՆԿՈՒՄ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota Motor Corp ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 66%-ով և կազմել 58.0 մլրդ յեն, որը զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 84%-ով և կազմել 21.84 մլրդ յեն:
Նշենք, որ Toyota վերանայել է իր սպասումներն ընթացիկ ֆինանսական տարվա համար և շուրջ երկու անգամ բարելավել իր կանխատեսումները: