
TOYOTA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 15,5%-ՈՎ
2010-2011 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքերով ճապոնական առաջատար ավտոարտադրող Toyota Motor Corp. ընկերությունն ապահովել է 289,16 մլրդ յեն (3,57 մլրդ դոլար) զուտ շահույթ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ընկերությունը կրել էր 55,99 մլրդ յեն զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն` Toyota-ի վաճառքի ծավալները հաշվետու վեց ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ աճել են 15,5%-ով և կազմել 119,7 մլրդ դոլար: Գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 3,99 մլրդ դոլար: