TOYOTA MOTOR-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 10%-ՈՎ
Խոշոր ավտոարտադրող Toyota Motor Corp ընկերությունը հայտարարել է ավտոմեքենաների արտադրությունը 10%-ով կրճատելու իր մտադրության մասին: Նախնական հաշվարկների համաձայն մինչև 2010 թվականի մարտ ամիսը թողարկվող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը կկրճատվի 1 մլն միավորով և կկազմի 6,68 մլն ավտոմեքենա տարեկան: Որպես արտադրության ծավալի կրճատման հիմնական պատճառ նշվում է համաշխարհային շուկայում սպառողական պահանջարկի կրճատումը:Ընկերության հրապարակած հայտարարության մեջ ասվում է նաև, որ ընկերությունը մտադիր է դադարեցնել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում գործող իր որոշ գործարանների գործունեությունը:
Toyota Motor Corp ընկերությունը հրապարակել է նաև 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության կրած վնասը կազմել է 918 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է 38%-ով և կազմել 65,4 մլրդ դոլար: