ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՐԵՅԴԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՄԱՆ ՄԵՋ
ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը (SEC) մեղադրանք է ներկայացրել բորսայական Reza Saleh թրեյդերի դեմ` նշելով, որ վերջինս, հիմնվելով Dell ընկերության կողմից Perot Systems տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ակտիվների ձեռք բերման աութսայդերական տեղեկատվության վրա, իրականացրել է արժեթղթերի վաճառք, ինչը որակավորվում է որպես բորսայական հիմնական կանոնների խախտում: Հանձնաժողովի կարծիքով 53 տարվա պատմություն ունեցող թրեյդերը բորսայական սկզբունքների խախտման արդյունքում աշխատել է 8,64 մլն դոլար:
Դատարան ներկայացված փաստաթղթերում ասվում է, որ Reza Saleh-ը, տեղեկանալով Dell և Perot Systems ընկերությունների միաձուլման մասին, սեպտեմբերի 4-18-ը ընկած ժամանակահատվածում գնել է Perot Systems ընկերության շուրջ 9 հազար օպցիոններ, իսկ երբ սեպտեմբերի 21-ին այս ընկերությունների միջև ստորագրվել է համապատասխան պայմանագիր, թրեյդերը վաճառել է այդ արժեթղթերը և ապահովել եկամուտ: