
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԳԱԶԻ ՄԵԾ ՊԱՇԱՐՆԵՐ
«Թուրքմենէկոլոգիա» պետական ընկերությունը հրապարակել է իր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հաստատել են Թուրքմենիայի Հարավային Ելոտեն-Օսման տարածքում բնական գազի մեծ պաշարների առկայությունը: Նախնական հաշվարկների համաձայն արդյունաբերական նպատակներով այս տարածքում հնարավոր կլինի արդյունահանել օրական ավելի քան 4 մլն խ. մետր գազ: «Թուրքմենէկոլոգիա» պետական ընկերությունը այժմ մշակում է գազի արդյունահանման նախագիծ, որը ենթադրում է անհրաժեշտ արտադրական ենթակառուցվածքների կառուցում: