ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՄՈՏ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ութ ամիսների տվյալներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 991.9 մլրդ դոլար և մինչև տարվա վերջ այն կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլար սահամագիծը: Հրապարակած տվյալների համաձայն միայն մայիս ամսվա ընթացքում բյուջեի պակասուրդը կազմել է 189.7 մլրդ դոլար: Վերլուծաբանները նշում են, որ բյուջեի պակասուրդի աճը պայմանավորված է ֆինանսական համակարգի կայունացման նպատակով իրականացվող ծրագրերերում պետական ֆինանսական աջակցության ծավալների ընդլայնմամբ: