ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է UBS ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Շվեյցարիան արգելել է UBS բանկին իր հաճախորդների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել ԱՄՆ կառավարությանը: Շվեյցարիայի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ այդ կերպ կխախտվի երկրի ֆինանսական համակարգում բանկային գաղտնիքի սկզբունքը: Նշենք, որ Շվեյցարիայի օրեսդրության համաձայն հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների տարածումը երկրի տարածքից դուրս դիտվում է որպես օրենքի խախտում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը պահանջ էր ներկայացրել շվեյցարական UBS բանկին բացահայտել բանկի 50 հազար ամերիկացի հաճախորդների տվյալները, որոնք մեղադրվում են հարկերի վճարումից խուսափեելու մեջ: