UBS AG ԲԱՆԿԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 6 ԱՆԳԱՄ
Շվեյցարիական խոշորագույն UBS AG բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն բանկի կրած վնասը 2009թ. առաջին քառորդում կրճատվել է մոտ 6 անգամ և կազմել 1.975 մլրդ շվեյցարիական ֆրանկ (1.308 մլրդ եվրո), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկի կրած վնասը կազմել էր 11.6 մլրդ շվեյցարիական ֆրանկ (7.685 մլրդ եվրո): UBS AG բանկի հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 2.7 անգամ և կազմել 5.035 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթն աճել է 5.8%-ով և կազմել 3.293 մլրդ եվրո: 2008թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 13.383 մլրդ եվրո և 3.111 մլրդ եվրո: