
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԵՎ CREDIT SUISSE ԲԱՆԿԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՇՈՒՐՋ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ
Շվեյցարական UBS AG և Credit Suisse Group AG բանկերը, վերահսկող մարմինների նոր պահանջներին համապատասխան, հնարավոր է, որ ստիպված լինեն շուրջ երեք անգամ ընդլայնել հաճախորդների ավանդների փոխհատուցմանն ուղղված պահուստներում առկա ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը:
Այս երկու բանկերին ֆինանսական վերահսկողության շրջանակներում առաջարկվել է պահուստային կանխիկ միջոցներն ընդլայնել մինչև բանկում առկա ընթացիկ ավանդների ընդհանուր ծավալի 45%-ը: ներկայումս բանկի ներկայացուցիչները բանակցություններ են վարում վերահսկող մարմինների հետ այս պահանջը մեղմացնելու ուղղությամբ:
Ինչպես նշում են շվեյցարական լրատվամիջոցները` Շվեյցարիայի կառավարությունը նման խիստ պահանջ է ներկայացրել միայն այս երկու խոշոր բանկերին, քանի որ վերջիններս առավել ռիսկային են և իրենց ռիսկային գործունեությամբ առավել մեծ վտանգ են ներկայացնում Շվեյցարիայի տնտեսության բանկային համակարգի համար: