ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 5%
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ գործազրկության մակարդակը Մեծ Բրիտանիայում աճել է 0,1 տոկոսային կետով և կազմել 5%: Գործազրկության մակարդակի նման բարձր ցուցանիշ Մեծ Բրիտանիայում չէր գրանցվել վերջին տաս տարիների ընթացքում:
Հաշվետու ամսվա ընթացքում գրանցված գործազուրկների թիվն աճել է 24,4 հազարով և կազմել 1 մլն 607 հազար մարդ: Նշենք նաև, որ այս տարվա հունիսին գործազրկության մակարդակը Մեծ Բրիտանիայում կազմել էր 4,9%: