ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է 0.4%-ՈՎ
Մեծ Բրիտանիայի Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայում գործազուրկների թիվն աճել է և կազմել 2.22 մլն մարդ: Նշենք, որ նախորդ եռամսյակում հաշվառվել էր մոտ 244.000 գործազուրկ: Հաշվետու ժամանակահատվածում գործազրկության մակարդակն աճել է 0.4%-ով և կազմել 7.1%, իսկ միայն ապրիլ ամսում գործազրկության նպաստ ստանալու համար համապատասխան կառույցներին դիմել է ավելի քան 57.100 գործազուրկ:
2009թ. առաջին եռամսյակում բնակչության միջին եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 0.4%-ով: Որոշ վերլուծաբանների կանխատեսմամբ գործազրկության մակարդակը կաճի մինչև 2010թ. և կկազմի ավելի քան 10%: