S&P – 2010Թ.-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 3,5%-ՈՎ
Միջազգային վարկանիշային Standard & Poor”s (S&P) գործակալությունը կանխատեսում է Ուկրաինայի տնտեսության աճ 2010-2011 թվականններին` համապատասխանաբար 3,5%-ով և 4%-ով: Հապարակած կանխատեսումային տվյալներ համաձայն այս տարի գնաճը Ուկրաինայում կսահմանվի 13%, իսկ հաջորդ տարի` 9% մակարդակում:
S&P գործակալության կանխատեսումների համաձայն գործազրկության մակարդակը Ուկրաինայում այս տարի կկազմի 15%, իսկ 2011 թվականին այն կնվազի մինչև 10%:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Ուկրաինայի ՀՆԱ-ն գրանցել էր 15% անկում` 12,3%-ոց գնաճի պայմաններում: