ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարածած հաղորդագրության համաձայն ՏՀԶԿ անդամ 30 երկրներում գրանցվել է գործազրկության մակարդակի զգալի աճ: 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակը կազմել է 8.6%, մինչդեռ հուլիսին այն կազմել էր 8.5%, իսկ նախորդ տարվա օգոստոսին` 6.3%:
ՏՀԶԿ կանխատեսումների համաձայն 2010 թվականի ընթացքում գործազրկության մակարդակը ՏՀԶԿ անդամ երկրներում կարող է աճել մինչև 10%: