ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 7.7%
Գերմանիայի Աշխատանքի տեղավորման դաշնային կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատությամբ գործազրկության մակարդակը Գերմանիայում կրճատվել է 0.3 տոկոսային կետով և կազմել 7.7%: Հրապարակած տվյալների համաձայն գործազուրկների ընդհանուր թվաքանակը հաշվետու ամսվա ընթացքում կրճատվել է 118 հազարով: Հոկտեմբերի ամսվա վերջի դրությամբ Գերմանիայում գործազուրկ է համարվում 3 մլն 229 հազար մարդ: