ԻՏԱԼԱԿԱՆ UNICREDIT ԲԱՆԿԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Իտալական UniCredit բանկային խումբն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ UniCredit բանկի զուտ շահույթն աճել է 16,5%-ով և կազմել 520 մլն եվրո: Այս նույն ժամանակահատվածում բանկի զուտ տոկոսային եկամուտներն աճել են 15,4%-ով և կազմել 3,97 մլրդ եվրո:
Ինչպես նշվում է բանկի ներկայացրած տվյալներում` հաշվետու եռամսյակում հաջողվել է ապահովել ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես շնորհիվ հնարավոր կարուստների ծածկման նպատակով ձևավորված պահուստների կրճատման:
UniCredit-ը Իտալիայի խոշորագույն բանկն է, որն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 22 երկրներում: