BOEING-Ը ԵՎ AIRBUS-Ը ԿՊԱՅՔԱՐԵՆ UNITED AIRLINES ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Ամերիկյան ավիափոխադրող United Airlines ընկերությունը 150 նոր ինքնաթիռների շինարարության առաջարկությամբ դիմել է ավիաշինարարության ոլորտում մրցակցող Boeing և Airbus խոշոր ընկերություններին` նպատակ ունենալով այս ընկերությունների մրցակցության արդյունքում ապահովել պայմանագրի կնքման առավել արդյունավետ պայմաններ: Փորձագետների գնհատմամբ այդ գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել ավելի քան 10 մլրդ դոլար: