23/07/2010 11:20
UNITED AIRLINES-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ԱՆԳԱՄ
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած եռամսյակային ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 10 անգամ և կազմել 273 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքները ընկերության զուտ շահույթը կազմել էր 28 մլն դոլար:
Ավիաընկերության ներկայացրած տվյալների հաաձայն այս տարվա առաջին վեց ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ընկերության եկամուտը ինքնաթիռում զբաղեցրած յուրաքանչյուր նստատեղի դիմաց աճել է 26,9%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին United Airlines-ը և ամերիկյան ևս մեկ ավիաընկերություն` Continental-ը, հայտարարել էին իրենց ակտիվների միավորման մտադրության մասին: Այս գործընթացի արդյունքում կստեղծվի աշխարհի ամենախոշոր ավիաընկերությունը, որի ինքնաթիռները չվերթներ կիրականացնեն շուրջ 350 ուղղություններով:
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
Արծաթ
650.48
-15.91
10:50 21/07/26
10:30 21/07/26
