
ԱՄՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Մատակարարման կառավարման ամերիկյան ինստիտուտը (Institute for Supply Management) հաշվարկել է 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արդյունաբերության ոլորտի ակտիվությունը բնութագրող ինդեքսի փոփոխությունը: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ԱՄՆ արդյունաբերության ոլորտում ակտիվության ինդեքսը կրճատվել է 0,3 կետով և կազմել 52,6 կետ:
Նշենք, որ արդյունաբերության ակտիվության ինդեքսի (Manufacturing ISM) հաշվարկման գործընթացքում դիտարկվում են պարտվերների քանակը, արտադրության, պաշարների և մատակարարումների ընդհանուր ծավալը, զբաղվածությունը և գները: