
ԱՄՆ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մշակում է հիփոթեքային վարկավորման այլընտրանքային նոր ծրագիր, որը հնարավորություն կտա կայունացնել ամերիկյան հիփոթեքային շուկան և ընդլայնել բնակչությանն այս ուղղությամբ տրամադրվող աջակցության շրջանակները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պահուստային համակարգի ներկայացուցիչը, և ավելացրել, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցույց տալ այն վարկառուներին, ովքեր դժվարանում են համապատասխան վճարումներ կատարել հիփոթեքային վարկերով ձեռք բերված իրենց բնակարանների դիմաց: