ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՊԻՏԱԼԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՍՆՆԿԱՑԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության հրապարակած տվյալների համաձայն բանկային ավանդների երաշխավորման ԱՄՆ դաշնային կորպորացիան (FDIC) պատրաստ է մասնավոր ներդրումային ընկերությունններին հնարավորություն տալ ձեռք բերել սննկացած բանկերի ակտիվներ: Այսպիսի որոշումը պայմանավորված է վերջին 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ում սննկացած բանկերի թվի առավել բարձր աճով: Նշենք, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում բանկերի սննկացման գործընթացներով պայմանավորված FDIC-ը կրել է ավելի քան 21 մլրդ դոլարի վնաս: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվում վաղը Վաշինգտոնում կայանալիք FDIC-ի խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում սննկացել է արդեն 81 առևտրային բանկ: