ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է 1.6%-ՈՎ
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ԱՄՆ-ում վաճառված նորակառույց տների ընդհանուր թիվն աճել է 1.6%-ով և տարեկան կտրվածքով կազմել 390 հազար: Այսպիսով, հուլիս ամսվա ընթացքում նորակառույցների վաճառքի ծավալի աճը կարող է սահմանվել վերջին 9 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ ԱՄՆ-ում նորակառույց տների վաճառքի ծավալն աճել էր 11.6%-ով և տարեկան կտրվածքով կազմել 384 հազար: