ՎԵՑ ԵՐԿՐՆԵՐ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԽՈԶԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԱՄՆ-ԻՑ
Վեց երկրներ, մտավախություն ունենալով խոզի գրիպի տարածումից, արգելել են ԱՄՆ որոշ նահանգներից խոզի մսի ներմուծումը; Այդ երկրների շարքում է Ռուսաստանը, ով ամերիկյան արտադրատեսակների ամենախոշոր ներմուծողն է: ԱՄՆ Միջազգային Առևտրի նախարարությունը նշել է, որ դեռևս գիտականորեն հիմնավորված չեն խոզի գրիպի տարածման պատճառները և խոզի մսի ներմուծման սահմնափակումները որոշ երկրների կողմից կարող է դիտվել որպես միջազգային առևտրի սկզբունքների լուրջ խախտումներ: Նշենք նաև, որ 2008թ. ԱՄՆ-ում խոզի մսի արտահանման ծավալները կազմել են ավելի քան 5 մլրդ դոլար: