ԱՄՆ19 ԲԱՆԿԵՐ ԿԿՐԵՆ 600 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍՆԵՐ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի գնահատմամբ առաջիկա երկու տարիների ընթացքում ամերիկյան խոշոր 19 բանկային հոլդինգներ, որոնց ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 100 մլրդ դոլար, կկրեն 600 մլրդ դոլարի վնասներ: ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նախագահ Բեն Բերնանկեն նշել է, որ 19 բանկերի գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 10 բանկեր սպսսվող կորուստները ծածկելու նպատակով մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ը պետք է համալրեն իրենց կապիտալը 75 մլրդ դոլարով: Նշենք, որ արժեթղթերի թողարկման արդյունքում ամերիկյան որոշ բանկեր արդեն համալրել են իրենց կապիտալը, մասնավորապես J.P.Morgan բանկը ներգրավել է 5 մլրդ դոլար լրացուցիչ կապիտալ, Morgan Stanley-ն` 2,2 մլրդ դոլար, American Express-ը` 500 մլն դոլար, իսկ Goldman Sachs բանկը, վաճառելով չինական ICBC բանկի իր բաժնետոմսերը, ներգրավվել է 1,9 մլրդ դոլար: