ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ԿՈՒՂՂԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 30 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան երեք խոշորագույն Goldman Sachs, Morgan Stanley և JPMorgan Chase բանկերի աշխատակիցներն այս տարվա արդյունքներով կստանան ռեկորդային պարգևավճարներ: Այս երեք բանկերը մտադիր են պարգևավճարների տրամադրմանն ուղղել 29.7 մլրդ դոլար, ընդ որում պարգևավճարների զգալի մասը կտրամադրվի օպցիոնների և արժեթղթերի տեսքով:
Նշենք, որ նախատեսվող պարգևավճարների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է շուրջ 60%-ով:
Նախնական հաշվարկների հաամաձայն այս բանկերի աշխատակիցներից յուրաքանչուրը 2009 թվականի արդյունքներով կարող է ստանալ ավելի քան 250 հազար դոլար պարգևավճար, որը 5 անգամ գերազանցում է 2008 թվականի արդյունքներով ամերիկացիների միջին եկամտի մակարդակը: