ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԿԸ
ԱՄՆ Ավանդների Երաշխավորման Դաշնային Գործակալության (FDIC) տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն հունվարի 8-ին իր գործունեությունը դադարեցրել է ամերիկյան Horizon Bank բանկը` դառնալով այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում սննկացած առաջին բանկը, որի ակտիվների ընդհանուր ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1,3 մլրդ դոլար, իսկ բանկում ներդրված ավանդները գերազանցել են 1,1 մլրդ դոլարը:
Նշենք, որ 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ում սննկացել են 140 ֆինանսական կազմակերպություններ, այն դեպքում, երբ 2008 թվականին իրենց գործունեությունը դադարեցրել են 25 բանկեր, իսկ 2007 թվականին` միայն 3 բանկ: