
ԱՄՆ-ՈՒՄ ՍՆՆԿԱՑԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԱՎ 100-Ը
Ավանդների ապահովագրման ամերիկյան դաշնային կորպորացիայի (Federal Deposit Insurance Corp., FDIC) տարածած հաղորդագրության համաձայն ամերիկյան կառավարությունը դադարեցրել է հինգ նահանգներում գործող ևս յոթ բանկերի և նրանց մասնաճյուղերի գործունեությունը: Այսպիսով, ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի պայմաններում սնանկ են ճանաչվել արդեն 106 բանկ:
Տարածած հաղորդագրության համաձայն սննկացած բանկերի ակտիվների համախառն ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ 163,9 մլն դոլար, իսկ այս բանկերում բնակչության ներդրած ավանդների ընդհանուր ծավալը` 1 մլրդ 32,1 մլն դոլար:
Սննկացած բանկերն են` First Dupage Bank, Riverview Community Bank, Bank of Elmwood, Flagship National Bank, Hillcrest Bank Florida, Partners Bank բանկերը: