11/06/2010 12:30
ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 135,9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ բյուջեի պակասուրդը, տնտեսությունում նկատվող որոշակի դրական զարգացումներով պայմանավորված, գրանցել է նվազման միտում: Այսպես, ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն 2010 թվականի մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կրճատվել է` կազմելով 135,9 մլրդ դոլար` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված 189,7 մլրդ դոլարի դիմաց:Հատկանշական է, որ մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջետային եկամուտներն աճել են 25%-ով և կազմել 146,8 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 935,6 մլրդ դոլար:
Ըստ կանխատեսումների` ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի ռեկորդային 1,6 մլրդ դոլար: Նշենք, որ բյուջեի պակասուրդի աճն առավելապես պայմանավորված կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի մշակած քաղաքականությամբ, որը եթադրում է պետական ծախսերի ընդհանուր մակարդակի բարձրացում` ուղղված տնտեսական ակտիվության խթանման և գործազրկության կրճատման նպատակով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
