ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ 1,6 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ կոնգրեսի բյուջետային կառավարման վարչությունը երեկ հրապարակել է զեկույց, որի համաձայն 2009 թվականի ընթացքում ԱՄՆ բյուջեի պակասուրդը կարող է կազմել շուրջ 1,6 տրիլիոն դոլար: Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն բյուջեի պակասուրդը կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 11%-ը: Այսպիսիով, այս տարվա բյուջեի պակասուրդն ԱՄՆ-ում կարող է հասնել վերջին հիսուն տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին:
ԱՄՆ կոնգրեսի բյուջետային վարչության հայտարարության համաձայն բյուջեի պակասուրդի նման բարձր մակարդակը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով և ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով: Նշենք նաև, որ վարչության կանխատեսումների համաձայն գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում կկազմի 10,2%: