02/09/2010 14:43
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 23,5% ԱՆԿՈՒՄ
2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 11,47 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 23,5%-ով: Նշենք, որ 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում վաճառվել էր 14,77 մլն ավտոմեքենա: Ամերիկյան ավտոշուկայի հետազոտություններով զբաղվող AutoData Corp. ընկերության ներկայացրած տվյալների համաձայն` օգոստոսին ԱՄՆ-ում առավել մեծ պահանջակ են վայելել հետևյալ մեքենաները. Ford F-Series, Chevy Silverado, Toyota Camry, Honda Accord, Toyota Corolla: Հատկանշական է, որ չնայած վաճառքի ծավալների աճին, ԱՄՆ-ում շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր ավտոշուկան:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
