03/06/2010 15:05
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 1,1 մլն նոր ավտոմեքենա: Ամերիկյան Autodata վերլուծական գործակալության տվյալների համաձայն 2010 թվականի մայիսին ԱՄՆ-ում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 17%-ով: Հատկանշական է, որ ամերիկյան ավտոշուկայում գրանցվում է վաճառքի ծավալների աճ արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ:
Նշենք նաև, որ մայիս ամսվա արդյունքներով ամերիկյան սպառողների շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելել Chrysler ընկերության ավտոմեքենաները: Ընկերությունն այս մեկ ամսվա ընթացքում գրանցել է վաճառքի ծավալների 33% աճ:
Toyota Motor ընկերության վաճառքի ծավալները հաշվետու ամսվա ընթացքում աճել են 6,7%-ով, General Motors ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների 17% աճ, իսկ Ford-ի վաճառքի ծավալներն աճել են 22%-ով:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
