2009-2010ԹԹ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍՈՒՐՃԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն 2009-2010թթ. ընթացքում աշխարհում սուրճի պաշարները զգալիորեն կկրճատվեն և կհասնեն վերջին 30 տարիների ընթացքում անենացածր ցուցանիշին` 60 կիլոգրամանոց 35.3 մլն պարկ սուրճ: Հրապարակած կանխատեսումների համաձայն նույն ժամանակահատվածում սուրճի արտադրությունն ամբողջ աշխարհում կարող է կրճատվել ավելի քան 5.5%-ով: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կանխատեսմամբ սուրճի սպառման ծավալն այս տարվա ընթացքում կկազմի մոտ 132.2 մլն պարկ սուրճ, ինչով էլ պայմանավորված սուրճի պաշարները կկրճատվեն մոտ 12%-ով: Նշենք, որ Սուրճի Միջազգային Կազմակերպությունը (ICO) նույնպես կանխատեսում է սուրճի արտադրության ծավալների անկում 2009-2010թթ. ընթացքում: