ԱՄՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ 750 000 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմի ներկայացրած զեկույցի համաձայն ԱՄՆ տնտեսության աջակցման ծրագրի շրջանակներում մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը կստեղծվեն կամ կպահպանվեն մոտ 750 000 աշխատատեղեր: Նոր աշխատատեղերի ստեղծման համար նախատեսվում է տրամադրել 787 մլրդ դոլար: Նշենք, որ նախագահի վարչակազմի ղեկավարն իր նախորդ զեկույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև 2010թ. ստեղծել մոտ 3,5 մլն նոր աշխատատեղեր: Դեռևս չի պարզաբանվում, թե տնտեսության որ ոլորտում են ստեղծվելու այդ աշխատատեղերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը ապրիլ ամսում կազմել է 8,9%, ինչը վերջին 25 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր արդյունքն է: